«Տոկիոյի փողոցներում աղբարկղ, աղբաման հասկացություն չկա։ Ըստ էության՝ գրեթե աղբ էլ չկա»,- այս մասին ֆեյսբուքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութի միջոցով։
«Պարզվում է՝ Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու փողոցում կենսագործունեության ընթացքում ձևավորված աղբի համար։ Տեսա, որ փողոցում աշխատող մարդիկ իրենց հետ ունեն փոքր տոպրակներ, որոնց մեջ դնում են աղբը։ Չգիտեմ՝ քաղաքային իշխանություններին ինչպես է դա հաջողվել, պետք է առանձին հետազոտություն անել»,- ասել է նա։