Սեպտեմբերի 6-ին Հայաստան - Պորտուգալիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների մեծ երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), հավաքվում ենք 16։00-ից։
Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:
«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ և չկրել մրցակից կամ այլ թիմի մարզաշապիկներ և ատրիբուտիկա:
Մինչ երթի մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում սպասվում են նաև տարբեր խաղեր և մրցույթներ։
Հաշվի առնելով խաղի շուրջ ստեղծված մեծ աժիոտաժը, մեծ թվով կեղծ տոմսերի առկայությունը և իրական տոմսերի բազմակի վաճառքները, կուտակումներից խուսափելու համար երթը կմեկնարկի 17:45-ին, խաղի սկիզբը` 20:00։
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ և հետևել կազմակերպիչների հրահանգներին»,- նշում են First Armenian Front-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։