Սուրենյանց. Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը


Սուրենյանց. Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
Սեպտեմբեր 4 14:19 2025

«Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։  Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է.

«Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։ 

. Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։ 

. Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում: 

.  Իմմանուել Կանտը հստակ է ասել․ «Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։ 

Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։ 

. Իսկ Արիստոտելը հիշեցնում է․ 

«Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։ 

Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։ 

. Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։ Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ»։