Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը։
Նա դա անվանել է հնարավոր շրջադարձային կետ։
«Դրա իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին», - ընդգծել է Բերսեն։