«Արդարությունն ու խախաղությունը կլինեն, երբ իմ ուղերձը կամ ԱԺ հայտարարությունը ես հնարավորություն կունենամ կարդալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից»,-Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ Ազատության հրապարակում հրավիրված «Վերադարձ» խորագրով հանրահավաքի ժամանակ ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հայտարարելով որ Արցախի հարցը փակված չէ՝ Հակոբյանը շեշտեց, որ արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, հոգևոր և մշակութային ժառանգության:
«Մեզ կարող են կալանավորեն, հալածեն, բռնաճնշումների ենթարկեն, բայց քանի դեռ հայը կանգուն է, ապա Արցախի հարցը փակված չէ»,-հայտարարեց Մետաքսե Հակոբյանը և որպես դրա ապացույց կարդաց Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունված հայտարարությունը։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։