Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ պահում են․ Միքայել Սրբազան


Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ պահում են․ Միքայել Սրբազան
Սեպտեմբեր 2 20:09 2025

«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ»։ Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ցմահ տվեք պրծեք, դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք։ Խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում ինձ այստեղ պահում են, դա անպատիվ է պետությանը»,-ասաց Սրբազանը։

Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր ևս մեկ ամսով երկարաձգեց Սրբազանի կալանքի ժամկետը։

Միքայել Սրբազանն այսօր դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ խոզանոց ու շնանոց է այն խուցը, որում իրեն պահում են Նա հարց տվեց դատավորին՝ արդյոք այդ պայմաններում իրեն պահելը պատիվ բերո՞ւմ է պետությանը։