Միքայել Սրբազանի կալանքը մեկ ամսով երկարաձգեցին


Միքայել Սրբազանի կալանքը մեկ ամսով երկարաձգեցին
Սեպտեմբեր 2 19:10 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում էր Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։

Դատավոր Մելիքսեթյանը նիստի ավարտին բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու Միքայել Սբազաի կալաքը երկարաձգեց մեկ ամիս ժամկետով։

«Դատարանը գտնում է, որ հիմնավոր է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ կալանքը մեկամսյա ժամկետով երկարաձգելու վերաբերյալ, որի   պայմաներում մեղադրյալի նկատմամբ ընտրված  խափանման միջոցը  երկարաձգվում է 1 ամիս ժամկետով»,- հայտարարեց Արմինե Մելիքսեթյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին մեղադրանք են առաջադրել «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու» համար։