Ես Եվլախում չեմ եղել, երբևիցե, որևէ բանակցություն չեմ վարել, այնտեղ գնացող մարդիկ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, այնտեղ քննարկվել են զուտ հումանիտար բնույթի հարցեր՝ հոսանքի, գազի հարցեր, վիրավորներին դուրս բերման հարցեր. լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը ավելի շատ է խոսում Եվլախում բանակցությունների մասին, քան ինքը։
Նա խնդրեց հենց Սամվել Բաբայանից հետաքրքրվել «թե ինչ բանակցություններ է վարել, ում միջոցով է վարել, ով է տեղյակ եղել ՀՀ-ում և ով է դուրս եկել իրենց վրա, որ այդ բանակցություններն իրականացրել են, ով է տեղյակ եղել ՀՀ-ում և արտոնել այդ բանակցությունները»։
Շահրամանայանը նաև նշեց, որ դավաճանության համար անհիմն է մեղադրվում Դավիթ Գալստյանը։