Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Արարատ Միրզոյան


Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Արարատ Միրզոյան
Սեպտեմբեր 2 12:58 2025

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Ուրախ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու Չինաստան, որտեղ կարևոր քայլ կատարեցինք՝ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելով: 

 

Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ նոր փուլում փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով»,- X-ում գրել է Միրզոյանը: