Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ 7 հասցեից շտապօգնության խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղ բոցով դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ ասիճանի մոտավորապես 8 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Կ․ Պ․-ն է և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։