ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Նրան մեղադրում են «ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ», մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։