Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը. Արմեն Աշոտյան


Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը. Արմեն Աշոտյան
Սեպտեմբեր 1 14:19 2025

Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

«Այո՛, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։ Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։

 

Ի դեպ, կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին՝ ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները»,- նշել է նա։

 

Ըստ Աշոտյանի՝ իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։

 

«Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին իւ հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- հավելել է ՀՀԿ փոխնախագահը։