«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիսվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 2-ին «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման մասին ազդարարող տեսանյութով ու գրել.
«Մեզ անհրաժեշտ է լինել միասին...
Կհանդիպենք սեպտեմբերի 2-ին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կբացվի «Արցախի կանչը» հուշահամալիրը։ Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։