2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, համբերությամբ լցվեք, մի անգամ կխոսեմ՝ ուղիղ եթերում․ Սերժ Սարգսյան


2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, համբերությամբ լցվեք, մի անգամ կխոսեմ՝ ուղիղ եթերում․ Սերժ Սարգսյան
Օգոստոս 26 19:49 2025

2018-ի մասին ես այլևս չեմ խոսելու, համբերությամբ լցվեք, մի անգամ կխոսեմ՝ ուղիղ եթերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ Սամվել Կարապետյանը 2018 թվականին կարծես ներկայիս իշխանությունների կողքին էր կանգնած, Սերժ Սարգսյանն ասաց․

«Ես սատարում եմ Սամվել Կարապետյանին, ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ 2018 թվականին Սամվել Կարապետյանն աջակցում էր իշխանություններին։ Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին, ես արդեն 2 անգամ հայտարարել եմ, որ 2018-ի մասին այլևս չեմ խոսելու, խոսելու եմ մեկ անգամ՝ ուղիղ եթերում, լցվեք համբերությամբ  և կստանաք ձեր հարցերի պատասխանները»,-ասաց Սարգսյանը։