Մինչև 2018թ.-ը նույնիսկ սեփական կատու չունեցող ՔՊ-ական պատգամավորը, հիմա առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում. փաստաբան


Մինչև 2018թ.-ը նույնիսկ սեփական կատու չունեցող ՔՊ-ական պատգամավորը, հիմա առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում. փաստաբան
Օգոստոս 26 15:29 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

 

«Թե բա՝ մենք ԱԺ պատգամավորի անվտանգության աշխատակիցներն ենք․ ու՞մ բնակարան եք եկել։

 

Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ու՞մ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։

 

Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվում….։

 

Մի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։

 

Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին»»։