Չկա արդարություն և չկա արդարադատություն․ Ֆարմանյան


Չկա արդարություն և չկա արդարադատություն․ Ֆարմանյան
Օգոստոս 25 20:45 2025

«Առաջարկեցի՝ չանել ժամավաճառություն, որովհետև անընդհատ նույն կերպ հակադարձելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին, իրականում ժամեր են կորում։Եվ իրենք առհասարակ վրդովվում են մեր խոսքից՝ մոռանալով, որ իրենք պետություն են ներկայացնում, այսինքն՝ հանրային իշխանության ներկայացուցիչ են և պետության կողմից են մեղադրանքն առաջադրել։ Դատավորն էլ իր հերթին որպես արդարադատություն իրականացնող մարմին «խառնվել» է։ Տպավորություն է,որ իրենք պաշտպանվում են փաստաբանների ասածներից։Մինչդեռ իրենք իրենց  սահմանադրական գործառույթները պիտի կատարեն և օրենքի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Միքայել Սրբազանի պաշտպանը նշեց, որ արդարադատության իրականացման շրջանակումկատարվող  այս ապօրինի գործընթացում չկա արդարություն և չկա արդարադատություն։

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը արդար դատարան չէ, պատշաճ դատարան չէ, և նրանից   արդարադատություն պահանջելն այլևս իրատեսական չէ։ Այսօր նրա կողմից կայացված այս խիստ ապօրինի որոշումները վկայում են մի բանի մասին՝ կա՛մ մեղադրական վերդիկտն արդեն ստորագրել, եկել էր, կա՛մ հիմա գնաց ստորագրելու»,- ասաց դատավորը։