Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի. Աբրահամյան


Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի. Աբրահամյան
Օգոստոս 25 14:50 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել:

Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է:

Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի:

Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա:

Չի´ անցնի»: