Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Անդրեա Բոչելիի հետ


Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Անդրեա Բոչելիի հետ
Օգոստոս 25 09:30 2025

Իտալացի հրապարակախոս Ֆաբիո Բերգոմին հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և կիսվել իր տպավորություններով: Վերջինս Մխիթարյանին ծանոթացրել է աշխարհահռչակ տենոր, երգիչ, երգահան և երաժիշտ Անդրեա Բոչելիի հետ։

«Հանդիպեցի Մխիթարյանին, երբ դուրս էի գալիս թատրոնից: Բարևեցի նրան, մի քանի բառ փոխանակեցինք, և ես հարցրի՝ արդյո՞ք նա կցանկանար ծանոթանալ և բարևել Բոչելիին: Նրա աչքերը փայլեցին: Մեծ ուրախությամբ նրան և նրա հրաշալի ընտանիքին տարա Մաեստրոյի մոտ:

Իհարկե, մենք նրանից հարցրինք Լուկմանի և «Ինտերի» մասին… Իրոք ոսկե մարդ է: Ապշեցուցիչ»,- գրել է Բերգոմին։