Բողոքի ակցիաներ՝ ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի. Տեսանյութ


Բողոքի ակցիաներ՝ ընդդեմ և ի պաշտպանություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի. Տեսանյութ
Օգոստոս 23 15:42 2025

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա է նախատեսված անցկացնել։ 

 

«102-րդ ռազմաբազան սպառնալիք է, ոչ թե անվտանգություն»,-նշում են արևմտամետ ակցիայի մասնակցիները։

 

Հակառուսական ակցիային զուգահեռ՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ մեկ այլ ակցիա է մեկնարկել։

 

«Կոմունիստական կուսակցությունը և առողջ ուժերը կազմակերպում են խաղաղ հավաք, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը և Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի ներկայության կարևորությանը»,– ասվում է հայտարարության մեջ։

 

Նշենք, որ ռազմաբազայի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։