Գյուղատնտեսությունն է երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղին. Ծառուկյանի շրջայցը՝ Գեղարքունիքի մարզում. Տեսանյութ


Գյուղատնտեսությունն է երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղին. Ծառուկյանի շրջայցը՝ Գեղարքունիքի մարզում. Տեսանյութ
Օգոստոս 23 11:21 2025

Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում՝ ծանոթանալու Վարդենիսի սահմանամերձ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին։

«Խոշոր ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոտեցումների արդյունքում մշակվել են մեծածավալ ցանքատարածություններ, ցորենի արտեր, գործում է սառնարանային տնտեսություն։ Տարիներ շարունակ ամայի մնացած հողերն այսօր դարձել են բերքատու։

Սա միայն գյուղատնտեսություն չէ․ սա երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է։

Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր, որպեսզի մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը։

Սա է մեր ճանապարհը՝ ուժեղ, կայուն և իր հողի վրա կանգնած Հայաստան»,-նշվում է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։