Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում


Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
Օգոստոս 22 23:13 2025

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Մխիթարյանը նվաճեց արծաթե մեդալ։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 5:12 հաշվով պարտվեց ադրբեջանցի Այխան Ջավադովին։

72 կգ Գասպար Տերտերյանը դուրս է եկել եզրափակիչ եւ օգոստոսի 23-ին կգոտեմարտի Ասիայի չեմպիոն, ուզբեկ Ահմադ Կոդիրովի հետ: