Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով


Աղվան Արշակյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով
Օգոստոս 22 20:28 2025

Դատարանը քննեց և որոշեց Աղվան Արշակյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել։

«Այսօրվա դրությամբ առկա է խափան միջոց տնային կալանք և դատարանն արդեն իսկ սահմանել էր այն, հետևաբար, դատարանը մեղադրողի հանրային միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ փոխել խափան միջոցը և ընտրել կալանքը, դատարանը մերժում է, և բնականաբար, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոց տնային կալանքը կերկարաձգվի 3 ամիս ժամկետով»,- ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

 Դատավորը նաև ներկայացրեց սահմանափակումները, որոնք կիրառվելու են տնային կալանքի պայմաններում։

«Ձեզ կարգելվի, որպեսզի դուք տնային կալանքի եռամսյա ժամկետի ընթացքում հյուրընկալեք, շփում ունենաք ձեր բնակության վայրում այլ անձանց հետ, նրանց հետ ունենալ նամակություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Բնականաբար, նշված սահմանափակումները չեն վերաբերվվելու ձեր մերձավոր ազգականներին, ձեր հետ բնակվող անձանց։Պետական մարմինների կողմից ուղարկված փոստային առաքանիներին ստանալու, շտապ բժշկական օգնության կամ իրավապահ մարմին կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմինների հետ  կապ հաստատելու դեպքերին։ Այդպիսի դեպքեր լինելու դեպքում, բնականաբար, անհապաղ կտեղեկացվի վերահսկողություն իրականացնող մարմնին»։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանները տեղեկացրել էին, որ դատարանը բավարարել էր փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանք։