«ՀայաՔվե»-ն գրում է․
Փաշինյանն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, նաև ոստիկանական ուժեր, և այդպիսով մեր ժողովրդի ակտիվ մասի ընդվզումը պարբերաբար ճնշում է։ Ակտիվ ընդվզողների մի մասն այսօր բանտում է: Այս իրավիճակում պետք է գնալ Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով։
Դրա համար անհրաժեշտ է օրինական ճանապարհներով հանրային ճնշում գեներացնել Ազգային ժողովի պատգամավորների վրա: Պետք չէ անպայման սպասել ընտրությունների: Ընդհակառակը, սահմանադրորեն ընդունելի բոլոր ճանապարհներով պետք է ազատվել այս վարչախմբից։
Ստեղծված իրավիճակի մեղավորը Փաշինյանին դրսից և ներսից բերած ուժերն են: Հատկապես դրսի ուժերն այնքան զորեղ են, որ ընդդիմությունն իր սահմանափակ ուժերով դեռևս չի կարողանում հաղթել այս պայքարում: