Էս էրեխեքի մահվան պատասխանատուների ցանկը սկսվում է Ծաղկաձորի համայնքապետարանով, վերջանում է ՊԵԿ-ով ու ՆԳՆ-ով. Արամ Գևորգյան


Էս էրեխեքի մահվան պատասխանատուների ցանկը սկսվում է Ծաղկաձորի համայնքապետարանով, վերջանում է ՊԵԿ-ով ու ՆԳՆ-ով. Արամ Գևորգյան
Օգոստոս 19 20:52 2025

Արամ Գևորգյանը գրում է. «Էս էրեխեքի մահվան պատասխանատուների ցանկը սկսվում է Ծաղկաձորի համայնքապետարանով, վերջանում է ՊԵԿ-ով ու ՆԳՆ-ով: Ստեղ համատարած բարդակի արդյունքում ստեղծված հետևանքի հետ գործ ունենք։

Համայնքապետի հետ խոսում են, ասում ա՝ ես ինչ անեմ, մարդը ավտոն բերում, կանգնացնում ա, գործ ա անում, ոնց ասեմ մի կանգնացրա։ Բայց, որ գնում ես նույն Ծաղկաձորի Օրբելի Եղբայրների փողոց, ուզում ես մեքենա կայանես, վազելով գալիս, ասում են՝ ըտեղ չի կարելի, քաղաքապետի տեղն ա… Հասկանում եք, չէ՞։ Իրանց տեղի համար հատուկ մարդ ունեն կանգնացրած, բայց առանց լիցենզիայի, առանց գրանցման, առանց իրավունքի քաղաքի փողոցներով վայրենավարի քշող էս ավտոների հարցում ոչ մեկ խնդիր չի տեսնում… էտ հո մի հատ բուդկա չի, որ ՊԵԿ-ը գնա, մի 200 միլիոնի տուգանք գրի։

Էս էրեխեքը պարզապես դասարանով էքսկուրսիա էին գնացել, օգտվել էտ բագիների ծառայությունից, չիմանալով, որ դառնալու են պետական ու իրավապահ համակարգի անփութության ու անտերության զոհը։ Հիմա էլ էս էրեխեքի ծնողներին դատական համակարգն է սթրեսի ենթարկում։ Դե վայրենավարի քշած վարորդը հո ընդդիմադիր չի, որ գիշերով նիստ անեն ու ամիսներով կալանքի տակ պահեն։ Պիտի անհապաղ բաց թողնեն…»: