Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել վարչապետի նստավայրում։
Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։
Իրանի նախագահը շեշտել է, որ կքննարկվի Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հարցը։
Մինչ այդ Փեզեշքիանն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ և նամազ կատարել: