Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ, խնդրում եմ՝ ինձ այդպես դիմեք. Սրբազանը՝ դատարանում


Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ, խնդրում եմ՝ ինձ այդպես դիմեք. Սրբազանը՝ դատարանում
Օգոստոս 15 15:21 2025

«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Մարդկանց 99 տոկոսն ինձ ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»,- դատավորի կողմից անձնական տվյալները ներկայացնելուց հետո արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։

Ի պատասխան հարցին, թե առողջական խնդիրներ ունի՞՝ Սրբազանն ասաց, որ ունի, բայց այս պահին դա խնդիր չէ։