Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին


Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին
Մայիս 14 19:47 2026

«Քանի որ Ղարաբաղը հանձնել եք, հիմա ի՞նչն եք ուզում հանձնել: Ղարաբաղը դուք հանձնել եք, դա 100 տոկոս, ինքս ղարաբաղցի եմ ու գիտեմ: Դուք ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը, տվել եք Ադրբեջանին»,-ՔՊ-ի կուսակցության քարոզարշավի ժամանակ, Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց մի կին։ 

Նա նշեց, որ արցախիցներն անտուն են, սոված ու ծարավ են։

«Հայաստանն էլ ես ծախում էլի, Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքեր են»,- ասաց կինը։ 

Փաշինյանը ցանկացավ ինչ-որ բան ասել, սակայն կինն արձագանքեց. «Դուք իրավունք չունեք իմ խոսքը կտրել։ Ով ես դու, որ չես թողնում խոսքս վերջացնեմ։

Հիմա խնդրում եմ ուղղակի ասեք՝ արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, ինձ դա է հետաքրքիր, որ չգնամ, այդտեղ բնակվեմ»։

Կինն ասաց, որ իրենք 30 տարի խաղաղ ապրել են։ Սակայն Փաշինյանը կտրեց նրա խոսքը. «Եթե խաղաղ են ապրել, ապա ովքե՞ր են սահմանին զոհվել, ինչո՞ւ»:

«Եթե հիմա Սյունիքի տղաները զոհվեն, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»,- հարցրեց կինը։ 

Այնուհետև այդ կնոջ ու Փաշինյանի աջակիցների միջև սկսվեց լեզվակռիվ։