ԵԱՏՄ-ում էներգետիկ անվտանգության ապահովումը շարունակում են մնալ ՀՀ-ի համար առաջնահերթություն. փոխվարչապետ


ԵԱՏՄ-ում էներգետիկ անվտանգության ապահովումը շարունակում են մնալ ՀՀ-ի համար առաջնահերթություն. փոխվարչապետ
Օգոստոս 15 11:29 2025

ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հետագա ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը շարունակում են մնալ Հայաստանի համար առաջնահերթություն, Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

«Ոչ խտրական հիմունքներով ընդհանուր էներգետիկ շուկաների արագացված ձևավորումը և դրանց գործունեությունը պետք է դառնան ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերը»,-ասել է Գրիգորյանը։

 

Նա նաև հավելել է, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքների կիրառում։

 

 Գրիգորյանի խոսքով՝ արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են տնտեսության և կորպորատիվ ու պետական կառավարման ոլորտում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելների ձևավորման ամենակարևոր ռեսուրսը։