Մեղադրանքի հետ համաձայն չեմ, այն իրականության հետ աղերս չունի. Հովիկ Աբրահամյան (Տեսանյութ)


Մեղադրանքի հետ համաձայն չեմ, այն իրականության հետ աղերս չունի. Հովիկ Աբրահամյան (Տեսանյութ)
Օգոստոս 14 14:35 2025

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստն է:

Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի հետ համաձայն չէ. «Այն իրականության հետ աղերս չունի։ 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը և որևէ լուրջ փաստ չկա։ Լավ եղեք, մտնենք նիստին, տեսնենք՝ ինչ են ասում»։

Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար:

Դատարանը որոշել էր մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։