Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Օգոստոս 13 16:23 2025

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշեց ՏԿԵ նախարարը։