Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը


Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը
Օգոստոս 13 10:21 2025

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր  վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն 845 հզր 829 ՀՀ դրամ վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: