Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ


Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ
Օգոստոս 12 12:56 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:

 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: 

 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և գործընթացում ցուցաբերված աջակցության համար: 

 

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային ցանցի զարգացման միջոցով ընձեռնվելիք հնարավորություններին: