Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ


Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի շուրջ
Օգոստոս 11 22:20 2025

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին է շրջանառվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը:

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից անդին գործընկերների համար փոխկապակցվածության ավելացման աննախադեպ հնարավորությունների շուրջ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից շնորհավորանքի և գործընթացում շարունակական աջակցության համար»: