«Ես կցանկանայի շնորհավորել մեր հարևան և բարեկամ պետություններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ձեռք բերված խաղաղության համաձայնության կապակցությամբ, ինչը շատ կարևոր է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Անդրկովկասում, խաղաղության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանը:
«Սա սկզբունքորեն կարևոր է։ Բնականաբար, մենք ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին: Հենց նրա առաջնորդությունն ապահովեց այդ համաձայնագրի ստորագրումը»: