ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցը։
Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելու քայլերի կարևորությունը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման նախապատրաստման մասին։ Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի՝ շեշտը դնելով առևտրային և ներդրումային համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման վրա։