Հորդանանի թագավորը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով


Հորդանանի թագավորը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով
Օգոստոս 11 14:15 2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ի հետ։

Հորդանանի թագավորը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ս/թ օգոստոսի 8–ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով և իր աջակցությունը հայտնել գործընթացին։

Վարչապետ Փաշինյանն Աբդալլահ II–ին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և համոզմունք հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները մեծ օգուտներ են բերելու ողջ տարածաշրջանին։

Զրուցակիցները պայմանավորվել են զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները։