Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել


Արտառոց դեպք՝ Հայաստանի մարզերից մեկում. ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Օգոստոս 11 11:19 2025

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում:

 

Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը:

 

Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին: 

 

Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին: