ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի. Զախարովա


ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի. Զախարովա
Օգոստոս 9 19:18 2025

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը  արժանի է դրական գնահատականի, մենք հույս ունենք, որ սա կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան կվերլուծի ԱՄՆ հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական։ Զախարովան նշել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը։