ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատավարությունը հիմնական դատալսումների՝ վկաների հարցաքննության փուլում է։ Փաստաբան Արմեն Անդրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված 7-8 վկա։
Տիրան Խաչատրյանի մեղադրանքը, փաստաբանի գնահատմամբ, ամբողջությամբ հերքվում է։
Հարցաքննված վկաները հիմնականում զինվորականներ են, կան բարձրաստիճան և՛ նախկին, և՛ ներկա պաշտոնյաներ։ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն այս գործով ևս վկայի կարգավիճակ ունի, սակայն դեռևս չի հարցաքննվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։