Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, այս մասին հայտարարել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։
«Միջազգային համակարտությունների սրման և ճգնաժամերի շրջափուլում այս քայլը նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերը»,- ասված է հայտարարությունում:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու խաղաղության և բարգավաճման։
«Մենք կշարունակենք նպաստել այս հնարավորության իրացմանն ուղղված ջանքերին և աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերին»,- հավելել են Թուրքիայի ԱԳՆ-ից։