Բանակցային գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել։ Հիմնական պատճառն այն էր, որ այն ժամանակ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այնուամենայնիվ, սա մի հարց է, որը չի համապատասխանում որևէ տրամաբանության: Դա իրավական կամ քաղաքական հիմք չունեցող հարց է։ Մենք փորձել ենք հայկական կողմին բացատրել, որ դա մեր ներքին հարցն է, և միջպետական համաձայնագրում որևէ երկրի ներքին հարց չի կարող ներառվել։
Չնայած դրան, Հայաստանը համառորեն չէր ցանկանում նահանջել իր դիրքերից։ Դրանից հետո ԵՄ Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցան բրյուսելյան հանդիպումներ։ Բայց կրկին, հիմնական հիմնարար հարցը թույլ չտվեց կողմերին համաձայնության գալ այս հարցի շուրջ: Միայն 2023 թվականի «հակաահաբեկչական գործողությունից» հետո Հայաստանն արդեն ստիպված էր հաշտվել իրողությունների հետ։ Դրանից հետո սկսվեց ակտիվ բանակցային գործընթաց։ Եվ արդեն մի քանի ամիս կողմերը հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի բոլոր հոդվածներն արդեն համաձայնեցված են։ Սա շատ կարևոր պատմական հարց է Հարավային Կովկասի համար»,-ասել է Ալիևը։