Կառավարությունից հայտնում են՝ Սպիտակ տանը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նշենք, որ Թրամփն այսօր հանդիպում է անցկացնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի է ունենալու եռակողմ ձևաչափով՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպում։ Սպասվում է նաև փաստաթղթի ստորագրում։