ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց


ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց
Օգոստոս 8 16:42 2025

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից Armday.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016–2018 թվականներին։