Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ. Ռուբեն Ռուբինյան


Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ. Ռուբեն Ռուբինյան
Օգոստոս 8 14:29 2025

ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, օգտագործելով իր քաղաքական ղեկավարի բառապաշարը, կոչ է անում «վնգստոցներին ուշադրություն չդարձնել»։

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է

- Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

- Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով:

Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,- հայտարարել է Ռուբինյանը