ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։
«Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վալերիկ Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վիգեն Ա.-ն։Վթարի հետևանքով Վալերիկ Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռոման Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վիգեն Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մանուկ Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գոռ Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Աշոտ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։
«Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել էին «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ էին գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը:
Ժամանել էր նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ»,-հայտնում է shamshyan.com-ը։