Տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք. մանրամասներ Ներքին Չարբախի հրդեհից


Տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք. մանրամասներ Ներքին Չարբախի հրդեհից
Օգոստոս 7 09:25 2025

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել օգոստոսի 6-ին Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհի դեպքից:

Պարզվել է, որ տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը և նախամուտքը՝ գույքով և տեխնիկայով, ջերմահարվել՝ երկու սենյակ (մոտ 60 քմ)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: