Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։
Շնորհավորում ենք Վաչեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ: