ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ իրակաացվող քաղաքական հետապնդման կապակցությամբ գրել է․
«Եվ այսպես՝ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունն, ու դատարանը որոշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, խուլիգանության մեղադրանքով 1,5 տարի ժամկետով պիտի ազատազրկվի։
Գարիկ Գալեյանը մեղադրվում է այլ անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելու համար՝ էն դեպքում, երբ քաղաքացու վրա թքելը, լեզու կտրելու սպառնալիքն ու քպ-ականների տասնյակ այլ խուլիգանական «վիխոդկեքը» անգամ չեն արժանացել իրավապահների ուշադրությանը։
Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության։ Ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն։ Այդ թվում՝ այս ռեժիմի դեմ անձնազոհաբար կռիվ տվող Գարիկ Գալեյանը»։