Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու. Ջուլֆալակյան


Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու. Ջուլֆալակյան
Օգոստոս 6 16:31 2025

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Առաջարկում եմ ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը: Չէ՞ որ գործ ունենք քպ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից:

 

Եվ այսպես, քպ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»:

 

«Արցախը Հայաստան է և վերջ» արեցին,

 

հետո պատերազմը հաղթեցին,

 

ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել,

 

մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը,

 

ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան,

 

հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:

 

վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքն եզրափակեց քպ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են…

 

Կարծում եմ, ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին:

 

Կարող ենք հիմիկվանից պայմանավորվել, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու:

 

Իսկ ավելի ճիշտ՝ հաղթել ենք