Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նախնական տեղեկություններով՝ 6 վիրավորներից 4-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: